Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում շարունակվող «Սինգելֆիլդի գավաթի» խաղարկության երկրորդ փուլը դարձյալ հաղթանակով նշանավորեց իտալացի երիտասարդ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան: Հերթական զոհը բուլղարացի Վեսելին Տոպալովն էր: Վեց պարտիայից հետո Կարուանան ունի նույնքան միավոր, ինչը նման ուժեղ կազմ ունեցող խաղարկությունների տրամաբանությունից դուրս բան է: Հիսուն տոկոսանոց արդյունքով երկրորդն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն է: Երկու միավորով աղյուսակը Հիկարու Նակամուրայի հետ եզրափակում է Լևոն Արոնյանը: Ի դեպ` վեցերորդ տուրում նրանք իրար հետ էին մրցում ու բավարարվեցին միավոր կիսելով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ